ԱԺ պատշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում միջադեպ է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի միջև:

Անդրանիկ Քոչարյանը թույլ չտվեց Աննա Գրիգորյանին ելույթ ունենալ՝ նշելով, որ նա արդեն խոսել է։

«Պարո՛ն,  ինձ մի ընդհատեք»,-ասաց Աննա Գրիգորյանը:

«Ես պետք է ընդհատեմ, որովհետև դուք խախտում եք արդեն: Չհասկացա, եկել եք առաջին նիստին՝ ձեր կողմից մասնակցությունը խանգարելո՞վ: Վերջ տվեք»,-ասաց Քոչարյանը, ինչին ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. «Ձեր տոնը փոխեք, այսուհետ չհամարձակվեք։ Եթե մինչեւ այսօր բամբասկոտ կնոջ նման որտեղ նստում, իմ անունն եք տալիս, այսուհետ չհամարձակվեք»:

«Բամբասկոտ կինը ձեր ամուսինն է, լռեք, մի հատ հավաքեք ձեզ»,- գոռալով ասաց հանձնաժողովի նախագահը:

Աննա Գրիգորյանն էլ հակադարձեց. «Դուք ձեզ հավաքեք, տղամարդուն նայեք»:

«Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանն էլ ասաց. «Երկու ընդդիմադիր կին է այստեղ նստած, հարգանք ենք պահանջում»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն