Ալիևի հայտարարությունը պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների խոստովանություն էր․ Մարուքյան
Լաչինի միջանցքի շրջափակման մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունը պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր՝ կարծում է ՀՀ հատուկ հանձնարարության դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Լաչինի միջանցքի շրջափակման մասին Ադրբեջանի նախագահ Ալիևի երեկվա հայտարարությունը պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր։ Նա ասել է, որ ճանապարհը բաց է նրանց համար, ովքեր չեն ցանկանում լինել Ադրբեջանի քաղաքացի, և նրանք կարող են հեռանալ ռուս խաղաղապահների մեքենաներով կամ ավտոբուսներով»,- իր Թվիթերի էջում գրել է Մարուքյանը։
Yesterday's statement of Aliyev re the blockade of Lachin Corridor was a pure confession of ethnic cleansing implemented on the state level. He said that the road is open for those who don't want to be AZ citizens. They can leave by cars or by buses of Russian peacekeepers. pic.twitter.com/ElOrC53Eon