Փաստացի երկրի ղեկավարը չտվեց որևէ ճանապարհային քարտեզ Լաչինի միջանցքի բացման կապակցությամբ. Հովսեփ Խուրշուդյան
Լաչինի միջանցք, արցախյան հիմնախնդիր, խաղաղության պայմանագիր․ որո՞նք էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի հիմնական շեշտադրումները: Թեմայի շուրջ «Հորիզոն»-ի տաղավարում հյուրընկալվել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ:
«Փաստացի երկրի ղեկավարը չտվեց որևէ ճանապարհային քարտեզ, գոնե իր տեսլականը այդ ճանապարհային քարտեզի Լաչինի միջանցքի բացման կապակցությամբ: Ընդամենն ասաց, որ դա ռուս խաղաղապահների և Ադրբեջանի պատասխանատվությունն է, կոպիտ ասած, եթե այնտեղ սովամահ լինի ժողովուրդը, այդ երկուսն են պատասխանատու դրա համար, այս իմաստով ուղերձ էր միջազգային հանրությանը, հասկանալի է, բոլորս էլ այդ ուղերձը այս կամ այն խողովակներով փորձում ենք փոխանցել, բայց դա լուծում չէ: Գուցե ինքը գիտի լուծումը, բայց չի ասում, դա էլ է տարբերակ, բայց մենք չլսեցինք այդ լուծումը»,- հայտարարել է Հովսեփ Խուրշուդյանը:
Մանրամասները`հարցազրույցում: