Ուկրաինան զորավարժություններ է անցկացրել Բելառուսի սահմանի մոտ՝ պատրաստվելով Ռուսաստանի հնարավոր հարձակմանը. Reuters (լուսանկարներ)
Ուկրաինական բանակը զորավարժություններ է անցկացրել Բելառուսի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ ուկրաինական ուժերը մարզվում էին հյուսիսային ճակատի վրա հնարավոր հարձակման սպառնալիքի ֆոնին:
Ուկրաինան վախենում է, որ Ռուսաստանը կարող է ուժեր կուտակել իր դաշնակից Բելառուսի տարածքում, նախքան հարվածներ հասցնել հյուսիս-արևմուտքին կամ նույնիսկ փորձել ընթանալ դեպի Կիև:
Վերաբացելով հյուսիսային ճակատը՝ Ռուսաստանը կցրի Կիևի ուժերը, որոնք ամիսներ շարունակ կենտրոնացած էին արևելքում և հարավում ընթացող մարտերի վրա՝ ստիպելով նրան զորքերը շեղել դեպի հյուսիս:
«Նրանք կարող են փորձ ձեռնարկել, բայց մենք պատրաստ ենք: Մենք պատրաստվել ենք, յուրաքանչյուր շրջադարձ և յուրաքանչյուր հանգույց փորված է: Յուրաքանչյուր շենքից հսկայական դիմադրություն կլինի», - ասել է Ուկրաինայի տարածքային պաշտպանության 104-րդ բրիգադի գնդապետ Ռոման Վոլոշչուկը Reuters-ին:
Ավելի վաղ Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանը և Բելառուսը շարունակում են զորքերի տարածաշրջանային խմբավորում ստեղծել և նախատեսում են հանրապետության տարածքում համատեղ մարտավարական թռիչքային վարժանքներ անցկացնել։