Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ակնկալում է հինգշաբթի կամ ուրբաթ հումանիտար միջանցքի հարցը քննարկել ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ, հաղորդում է CNN Türk-ը՝ վկայակոչելով Թուրքիայի օմբուդսմեն Շերեֆ Մալքոչին։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան աջակցում է վիրավորների համար մարդասիրական միջանցքի բացմանը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված, և պատրաստ է հոգալ նրանց բուժման մասին։

«Վերջին լուրերի համաձայն՝ գլխավոր օմբուդսմեն Շերեֆ Մալքոչը հայտնել է, որ նախագահ Էրդողանը այսօր կամ վաղը բանակցություններ կվարի Պուտինի և Զելենսկու հետ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հումանիտար միջանցք ստեղծելու համար», – հաղորդում է հեռուստաալիքը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն