Լաչինի միջանցքի՝ մեկ ամսից ավելի շարունակվող շրջափակումից հետո Ադրբեջանը ստիպում է հայերին լքել իրենց հինավուրց հայրենիքը, սակայն արցախցիները չեն լքելու իրենց հայրենիքը, որքան էլ դժվար լինի, գրել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը «Թվիթերի»-ի իր միկրոբլոգում:

«Մենք չենք լքի մեր հայրենիքը, որքան էլ դժվար լինի իրավիճակը։ Ամեն օր մենք դժվար, բայց անհրաժեշտ ընտրություն ենք կատարում՝ մնալու և պաշտպանելու մեր հողը»,-շեշտել է Վարդանյանը:

Պետնախարարը հավելել է, որ դա միակ ճանապարհն է, որով կարելի է կանխել Արցախը կորցնելու գործընթացը և երաշխավորել հայոց աշխարհի պահպանումը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն