Տաջիկստանի և Ղրղզստանի նախագահներ Էմոմալի Ռահմոնը և Սադիր Ժապարովը շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում հանդես են եկել երկու երկրների ընդհանուր սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցային գործընթացի ակտիվացման օգտին: Այս մասին հայտնել են Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ վերջին շրջանում ավարտվել է սահմանի շուրջ 100 կմ-անոց գծի նկարագրությունը։ Այսպիսով, սահմանի համաձայնեցված գիծն արդեն կազմում է մոտ 625 կմ կամ դրա ընդհանուր երկարության 63 տոկոսը։

Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունից էլ ընդգծել են սահմանային գծի ամրապնդման գործընթացում առաջընթացը, հավելել, որ երկու երկրների ղեկավարները հանձնառություն են հայտնել այդ գործընթացում ծագող բոլոր խնդիրները լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն