Չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում․ Ռուբեն Վարդանյան
Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում, ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը։
Բոլորիս ջանքերը պետք է բազմապատկել՝ հաղթահարելու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։ Այս իրավիճակում մենք թշնամու օրակարգը սպասարկելու և հանձնվելու իրավունք չունենք:
Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք: Բոլորին քաղաքական ողջախոհության և համերաշխության կոչ եմ անում»,-գրել է Վարդանյանը։