Այսօր ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի մեկնարկին՝ մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներով` հարցնելով, թե ինչ ընթացքում են դրանք, արդյոք նախատեսվո՞ւմ է քննարկում երկու խորհրդարանների միջև:

ԱԺ նախագահը հայտնել է, որ հանդիպում նախատեսվում էր անցած տարվա սեպտեմբերի 19-ին, սակայն սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած դեպքերի պատճառով այդ հանդիպումը հետաձգվել է, և այս պահին ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արցախի գործընկերների հետ որևէ քննարկում չկա:

Արձագանքելով՝ Արծվիկ Մինասյանը հետաքրքրվել է գործընկերների հետ հանդիպման հնարավորություններով, ինչին ի պատասխան` ԱԺ նախագահն ասել է.

«Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեմ պատկերացնում` մեկնելու ձեր առաջարկն ինչպե՞ս կարելի է իրագործել: Առցանցի մասին կարող ենք քննարկել, հասկանալ: Եթե նման հնարավորություն տեսնում են նաև Արցախի մեր գործընկերները, ինչո՞ւ ոչ»: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն