Ռուսաստանի նախագահի օգնական, Պետական խորհրդի քարտուղար Իգոր Լևիտինը ժամանել է Իրանի մայրաքաղաք Թեհրան՝ հայտնել է IRNA գործակալությունը։

Նշվում է, որ Լևիտինը հանդիպել է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։

ISNA գործակալության տվյալով՝ պաշտոնյաները քննարկել են տնտեսության, տարանցման, էներգետիկ ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր, ընդգծվել է Ռաշթ-Ասթարա երկաթուղու կառուցման առաջնահերթությունը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն