ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որպես Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, այսօր նամակներով դիմել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենք Փալոնին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաև հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆին:

«Որպես Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար՝ նամակով դիմել եմ Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսին,

որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ նամակով դիմել եմ Կիպրոսի գործընկերոջս՝ Հարիս Գյորգեադեսին:

Մանրամասներ եմ ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու հանցավոր քաղաքականության շուրջ:

Կոչ եմ արել գործընկերներիս՝ գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը և մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը՝ օր առաջ բացելու Լաչինի միջանցքը և կատարելու իր ստանձնած միջազգային պարտավորությունները»,- ասված է Կոնջորյանի Ֆեյսբուքի էջում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն