Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է անհապաղ վերականգնվի. Շվեյցարիայի ԱԳՆ
ԵԱՀԿ հատուկ խորհրդի նիստում Շվեյցարիան մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքով մուտքի շարունակական խոչընդոտների և դրանից բխող մարդասիրական հետևանքների կապակցությամբ, նշվում է Շվեյցարիայի արտաքին գործերի Դաշնային դեպարտամենտի Եվրասիական բաժնի թվիթերյան էջում:
«Հունվարի 17-ին ԵԱՀԿ հատուկ խորհրդի նիստում Շվեյցարիան մտահոգություն էր հայտնել Լաչինի միջանցքով մուտքի շարունակական խոչընդոտների և դրանից բխող մարդասիրական հետևանքների կապակցությամբ։ Մարդկանց և առաջին անհրաժեշտության ապրանքների ազատ տեղաշարժը պետք է անհապաղ վերականգնվի»,- նշված է գրառման մեջ։