Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Չինաստանի ղեկավար Սի Ծինփինին հրավիրել է այցելել Բելառուս։ Այս մասին ասված է նախագահի կայքում գարնան տոնի կապակցությամբ հրապարակված շնորհավորական ուղերձում։

Լուկաշենկոն ընդգծել է, որ չնայած անցած տարվա բոլոր դժվարություններին, Բելառուսն ու Չինաստանը կարողացել են հաջողությունների հասնել երկկողմ հարաբերություններում։ Նա նաև հավելել է, որ պատրաստ է շարունակել աշխատանքը երկու երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

«Հրավիրում եմ Ձերդ Գերազանցությանն այցելել Բելառուսի Հանրապետություն, որտեղ ձեզ ճանաչում և գնահատում են որպես իսկական բարեկամի, և որտեղ ձեզ ամենաջերմ ու ուրախ ընդունելությունը կցուցաբերվի»,- հավելել է Լուկաշենկոն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն