Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նորանշանակ արտգործնախարար Ցին Գանի հետ՝ հայտնում է IRNA գործակալությունը:

Նշվում է, որ դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հրատապ իրադարձությունները:

Աբդոլլահիանը նշել է, որ երկու երկրների միջև բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցերը է՛լ ավելի կխորացնեն Իրան-Չինաստան համապարփակ ռազմավարական հարաբերությունները:

Ցին Գանն իր հերթին հայտարարել է, որ Պեկինը մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ կապերի ընդլայնմանը: Նա Աբդոլլահիանին հրավիրել է պաշտոնական այց կատարել Չինաստան:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն