Tesla-ի, SpaceX-ի հիմնադիրը և Twitter-ի ղեկավար Իլոն Մասկը վախենում է առևանգվելուց, ուստի զգալիորեն մեծացրել է անվտանգության միջոցներն իր տանը և հայրական տանը։ Այս մասին The Sun-ին ասել է միլիարդատերոջ հայրը՝ Էրոլ Մասկը։

Մասկ-ավագի խոսքով՝ այժմ գործարարի տունը համալրվել է բարձր տեխնոլոգիական տեսախցիկների, էլեկտրական ցանկապատերի և շուրջօրյա հսկողության համակարգով։ Բացի այդ, Մասկը զինել է իր անվտանգության աշխատակիցներին մինչև ատամները։

«Եթե նրանք առևանգեն մեզանից մեկին, դա կլինի ամենաարագ 20 միլիոն դոլարը, որը երբևէ որևէ մեկը վաստակել է իր կյանքում: Ես ինքս ինձ համար չեմ վախենում, բայց իսկապես վախենում եմ, որ Իլոնի հետ ինչ-որ բան կարող է պատահել, թեև նրա շուրջը մոտ 100 անվտանգության աշխատակից կա»,- ասել է Էրոլ Մասկը։

Մասկը նախկինում հայտարարել էր, որ վախենում է իր կյանքի համար՝ Twitter-ում իր կողմից հրապարակած ֆայլերի պատճառով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն