Ռուսաստանում բիզնեսը շարունակում են ավելի քան 550 միջազգային ընկերություններ. Euronews
«Euronews»-ի տվյալներով՝ ավելի քան 550 միջազգային ընկերություններ, այդ թվում՝ եվրոպական, մնում են Ռուսաստանում և շարունակում են իրենց բիզնես գործունեությունը։ Այս մասին ասվում է Ելի համալսարանի կատարած հետազոտության մեջ։ Փոխանցում է 1tv.ge-ն։
Այդ ընկերություններից 223-ը Ռուսաստանում գործունեությունը շարունակում են «սովորականի» նման։ Դրանցից են իտալական Boggi-ն, Benetton-ը, Calzedonia-ն, ֆրանսիական-Clarins-ը, Etam-ը, Lacoste-ն, գերմանական-Siemens Healthineers-ը, B. Braun-ը, Philips-ը:
Ամերիկյան ընկերությունների մի մասը շարունակում է մնալ ռուսական շուկայում։ Ներառյալ Tom Ford-ը, Tupperware-ը և TGI Friday’s-ը: Նաև չինական ընկերություններ՝ Alibaba, Tencent և ZTE։
Ռուսաստանում շարունակում են գործել հետևյալ ավիաընկերությունները՝ Emirates Airlines, Egyptair, Qatar Airways և Turkish Airlines։
Ընդհանուր առմամբ, Ելի համալսարանի ուսումնասիրության մեջ ներկայացված է 1389 ընկերություն, որոնք խմբավորված են չորս կատեգորիաների։
Դրանցից 223-ը աշխատում են սովորական ռեժիմով, 162 ընկերություն խոստացել է ապագայում լքել ռուսական շուկան, բայց դեռ շարունակում է գործունեությունը, 170 ընկերություններ զգալիորեն կրճատել են իրենց գործունեությունը Ռուսաստանում, թեև մնացել են շուկայում մասամբ, 493 ընկերություն՝ ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ դադարեցրել են իրենց գործունեությունը Ռուսաստանում և 341 ընկերություն ամբողջությամբ լքել է Ռուսաստանը։
Այսպիսով, ինչպես գրում է «Euronews»-ը, Ռուսաստանում դեռ գործում է 555 ընկերություն, որը ներկայացնում է Ելի համալսարանի հետազոտության մեջ ընդգրկված ընկերությունների 40%-ը։
Ռուսաստանում իրենց գործունեության դադարեցումը ձգձգող ընկերությունների թվում կան ընկերություններ ԵՄ անդամ երկրներից և G7-ի անդամ երկրներից։ Այդ թվում են բրիտանական AstraZeneca-ն, իտալական՝ Barilla-ն և ֆրանսիական BlaBlaCar-ը: Նույն անվանակարգում են ընդգրկվել իտալական Giorgio Armani-ն, գերմանական Merck-ը, շվեյցարական Nestle-ն, ավստրիական Red Bull-ը և ֆրանսիական Yves Rocher-ը։
«Չենք կարող ասել, որ նրանք, ովքեր մնում են ռուսական շուկայում, խախտում են ԵՄ պատժամիջոցները, քանի դեռ նրանք չեն համագործակցում այն կազմակերպությունների հետ, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել», – ասել է Եվրահանձնաժողովի խոսնակը։