Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն օրերս հայտնել էր, որ սպասում է առաջնեկի ծնունդին։ Հայտարարությունից հետո Լիլիթը պարբերաբար կիսվում է ֆոտոշարքերով։

Երգչուհին ինստագրամյան էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում ուլտրաձայնային հետազոտություն է անցնում։ Կադրերում լսվում է փոքրիկի սրտի աշխատանքը։ Հրապարակմանը կից հիանալի կարգավիճակում գտնվող երգչուհին գրել է․ «Երեխայիս առաջին վիդեոն»։

Օրերս հրապարակված լուսանկարում Լիլիթը քնքուշ կերպարում էր։ Նա կերպարանք է ընդունել ամպերի մեջ։ Կրում էր ճերմակ զգեստ, ինչն էլ համադրել էր վարդագույն գոտիով։ Նրա վարդագույն երանգի վարսերն արձակված էին, նուրբ շպարով էր։ Լիլիթի երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել նրան, անգամ վերնագրել են նկարը․ «գեղեցկություն», «չունի աշխարհը քեզ նման», «հրեշտակ»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն