Ալիևը շարունակում է միջազգային բոլոր գործընկերներին համոզել, որ Լաչինի միջանցքը բաց է․ Մարուքյան
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր էջում գրել է․
«Լաչինի միջանցքը 43 օր շրջափակված է Ադրբեջանի կողմից. Ալիևը շարունակում է միջազգային բոլոր գործընկերներին համոզել, որ միջանցքը բաց է, և որ Ադրբեջանն էթնիկ զտումների իր քաղաքականությամբ 120 հազար մարդու սովամահ չի անի։ Եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը մերժում միջազգային փաստահավաք առաքելության գործունեությունը»: