Թուրքիայի Սահմանադրական դատարանը չորեքշաբթի որոշում կկայացնի, թե արդյոք քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցությունը (ԺԴԿ) լուծարվելու է մայիսին կայանալիք համապետական ընտրություններին ընդառա՞ջ, թե՞ հետո։ Այս մասին երկուշաբթի հայտնել է TRT հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սահմանադրական դատարանի աղբյուրները։

Հեռուստաընկերության տվյալով՝ ԺԴԿ-ն դիմել է դատավճիռը Թուրքիայի բարձրագույն դատական ատյան փոխանցելու խնդրանքով։ Եթե դատարանը մերժի դիմումը, կուսակցությունը, որը ներկայացնում է երկրի միլիոնավոր քուրդ բնակիչներին, կզրկվի նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունքից։

ԺԴԿ-ի դեմ գործը հարուցել է Թուրքիայի գլխավոր դատախազությունը 2021 թվականին՝ «անջատողական գործունեության» և երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի մեղադրանքով։ Կուսակցության ղեկավարությունը գործընթացը որակել է քաղաքական դրդապատճառներով ուղղորդված և Սահմանադրությանը հակասող։ 2023 թվականի հունվարի սկզբին գլխավոր դատախազի պահանջով արգելանք է դրվել կուսակցության բանկային հաշիվների վրա, գործընթացն ինքնին մտել է եզրափակիչ փուլ։

ԺԴԿ-ի լուծարման որոշումը կհամարվի ընդունված, եթե դրան կողմ քվեարկի Թուրքիայի Սահմանադրական դատարանի 15 ներկայացուցիչների երկու երրորդը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն