Առաջիկա շաբաթները վճռորոշ են լինելու Ուկրաինայում հակամարտության համար՝ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահը:  Շառլ Միշելի խոսքով՝ այդ ընթացքում կորոշվի Ուկրաինայում իրադարձությունների հետագա զարգացումը։

«Հաջորդ 2 կամ 3 շաբաթները վճռորոշ են հակամարտության և աշխարհի համար։ Այն, ինչ տեղի կունենա 2023 թ., իսկ շատ բան կախված է առաջիկա շաբաթներից, կորոշի մեր ապագան»,- ասել է Միշելը El Mundo լրատվականի հետ հարցազրույցի ժամանակ։

Եվրոպական խորհրդի ղեկավարը կոչ է արել՝ շարունակել աջակցել Ուկրաինային և ուղարկել անհրաժեշտ օգնությունը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն