«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Ազգային ժողովում հանդիպել է Սուրեն Պապիկյանի հետ
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, հայտնում է ՔՊ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները:
Երկուստեք արձանագրվել է` միասնական ջանքերով շարունակելու Կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հետևողական իրագործումը:



















