ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանում հյուրընկալել է նիդերլանդական Բազմակուսակցական ժողովրդավարություն ինստիտուտի (NIMD) ներկայացուցիչներին‎: Այդ մասին ասված է պատգամավորի Ֆեյսբուքի էջում:



«Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո ներհայաստանյան քաղաքական դաշտի առանձնահատկությունները, ժողովրդավարության զարգացման ուղղությամբ արձանագրված հաջողություններն ու նախատեսվող ծրագրերը։



Պայմանավորվեցինք համագործակցել կուսակցությունների և քաղաքական գործիչների կարողությունների զարգացման և ժողովրդավարական գործընթացներում բովանդակային ներգրավածություն ապահովելու ուղղությամբ»,- նշված է գրառման մեջ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն