Անկանխիկ գործարքներից ստացվող հետվճարի ծրագիրը կշարունակվի
800 միլիոն դրամ է կառավարությունը գործընկեր բանկերի հետ վերադարձրել վերջին կես տարում անկանխիկ գործարքներ անող թոշակ և նպաստ ստացող քաղաքացիներին: Ծրագրի մեկնարկին անկանխիկ գործարք կատարողներիը քիչ էին, այս 6 ամսում և քարտապաններն են ավելացել, և անկանխիկ առևտուրը: Գործադիրը որոշել է՝ ծրագիրը կշարունակվի: