Անցած շաբաթվա ընթացքում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) արագ արձագանքման համակարգի միջոցով ավելի քան 250,000 անհատական հաղորդագրություն է ուղարկվել նախագահ Բայդենին, փոխնախագահ Քամալա Հարիսին, ԱՄՆ ՄԶԳ-ի ղեկավար Սամանթա Փաուերին և ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական ղեկավարությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը վերացնելու պահանջով։

Ավելի քան 50,000 հայեր և դաշնակից ամերիկացիներ ԱՄՆ բոլոր 50 նահանգներից, գրանցվել են որպես «Արագ արձագանքողներ»՝ լիազորելով ANCA-ին իրենց անունից քարոզչական հաղորդագրություններ ուղարկել:

Հաղորդագրություններով կոչ է արվում.

  • ճեղքել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը
  • ամբողջությամբ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին
  • ԱՄՆ մարդասիրական օգնություն ուղարկել Արցախ
  • պատժի ենթարկել ադրբեջանցի ռազմական հանցագործներին

Բացի ANCA-ի արագ արձագանքման համակարգից, հազարավոր մարդիկ օգտվել են ANCA-ի առցանց պորտալից՝ զանգահարելու, թվիթերյան գրառումներ անելու և Սպիտակ տանն ու Կոնգրեսի առաջնորդներին գրելու համար՝ արցախյան մարդասիրական աճող ճգնաժամն անհապաղ լուծելու պահանջով:

Հիսուն սենատորներ և Ներկայացուցիչներ պալատի պատգամավորներ արդեն դատապարտել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը․ դրանց թվում են նաև Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և Սենատի Զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ջեք Ռիդը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն