ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնիի հետ հեռախոսազրույցում քննարկել է արևմտյան երկրների ռազմական օգնությունը Կիևին՝ նշված է կոմիտեի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ պաշտոնյաները կանխատեսումներ և գնահատականներ են հնչեցրել Ռուսաստանի ռազմական գործողության վերաբերյալ: Միլլին վերահաստատել է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած աջակցությունը։

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի հետ հեռախոսով քննարկել է Կիևին Ամերիկյան M1 Abrams տանկերի մատակարարման հարցը:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային 400 միլիոն դոլար արժողությամբ 31 միավոր M1 Abrams մատակարարելու որոշման մասին: Բայդենը, սակայն, շեշտել է, որ Ռուսաստանի վրա հարձակման վտանգ տանկերի մատակարարումը չի պարունակում: Իր հերթին, Գերմանիայի կառավարությունը հաստատել է, որ Ուկրաինային 14 Leopard 2 տանկ կուղարկի գերմանական զինված ուժերի պաշարներից և այլ երկրներին վերաարտահանման թույլտվություն կտա: Ուկրաինային տանկեր փոխանցելու մտադրության մասին հայտարարել են նաև Նորվեգիան, Սլովակիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Լեհաստանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն