Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է հարձակումը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը խստորեն դատապարտել է Թեհրանում ԱՀ դեսպանատան մուտքի մոտ տեղի ունեցած զինված միջադեպը, որի ժամանակ մեկ մարդ է զոհվել։
Իրանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի գլխավոր վարչությունից հայտնել են, որ Նասեր Քանանին ցավակցություն և խորին կարեկցանք է հայտնել դեսպանատան մահացած աշխատակցի ընտանիքին, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին՝ հավելելով. «Ոստիկանությունն ու անվտանգության ուժերը անմիջապես միջամտել են և ձերբակալել հարձակվողին»։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը պարզաբանել է. «Իրանի իշխանությունների հատուկ հանձնարարությանբ՝ գործը հետաքննվում է բարձր առաջնահերթությամբ և զգայունությամբ՝ պարզելու միջադեպի շրջանակը և հարձակվողի դրդապատճառները»:
Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Հետաքննության գործընթացի ավարտից հետո կհրապարակվեն լրացուցիչ մանրամասներ»:
Այսօր՝ ուրբաթ առավոտյան, անհայտ անձը «Pride» մակնիշի ավտոմեքենան կայանել է Թեհրանում Ադրբեջանիդեսպանատան դիմաց և զենք կիրառելով՝ կարողացել է մուտք գործել դեսպանատան շենք։ Հանցագործը կրակել է Ադրբեջանի քաղաքացու վրա և վիրավորել երկու հոգու։
Թեհրանի քրեական գործերով դատախազության պաշտոնյայի խոսքով՝ նախաքննությունը ցույց է տալիս, որ անձը Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա հարձակվել է անձնական պատճառներով։
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, հայտարարություն տարածելով, նշել է, որ հարձակվողին հաջողվել է ներթափանցել դեսպանատան տարածքում գտնվող անվտանգության հատված։ Նա սպանել է անվտանգության պետին, վիրավորել է երկու աշխատակցի ։