Չեխիայում ավարտվել է նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը: Ըստ նախնական արդյունքների՝ մասնակցությունը կազմել է գրեթե 70 տոկոս:

Ընտրությունների երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար պայքարի են դուրս եկել պաշտոնաթող գեներալ, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախկին նախագահ Պետեր Պավելը և Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը:

Քվեաթերթիկների 90 տոկոսի ուսումնասիրությունից հետո, նախնական տվյալով, Պավելը հաղթել է ձայների 57 տոկոսով, նախկին վարչապետ Բաբիշը ստացել է ձայների 43 տոկոսը։

Այս ընտրությունները Չեխիայի պատմության մեջ նախագահի երրորդ ուղղակի և համընդհանուր ընտրություններն են։ Այս ձևաչափով առաջին անգամ դրանք անցկացվել են 2013 թ.: Մինչ այդ նախագահն ընտրվում էր խորհրդարանի կողմից: 2013 և 2018 թթ. ընտրություններում հաղթել է չեխիայի գործող նախագահ Միլոշ Զեմանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն