ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մայքլ Մաքքոլը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը ապահովել Լաչինի միջանցքով անարգել անցումը։

«Ես անհանգստացած եմ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վատթարացմամբ և կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը ապաշրջափակել ճանապարհը՝ապահովելով անարգել անցումը։ Բոլոր կողմերը պետք է կրկնապատկեն ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն ապահովելու համար»,- ասել է պատգամավոր Մաքքոլը:

Լաչինի միջանցքը՝ Արցախի Հանրապետությունը Հայաստանին, հետևաբար՝ աշխարհին կապող միակ ճանապարհը, ադրբեջանցիները փակել են դեկտեմբերի 12-ից՝ կեղծ բնապահպանական պատրվակով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն