Ալեք Բոլդուինին մեղադրանք է առաջադրվել նկարահանման հրապարակում չկանխամտածված սպանության գործելու համար
Ալեք Բոլդուինը հեռախոսով զրուցել է ֆիլմի նկարահանման ժամանակ հրազենով վարժվելու ժամանակ, որի պատճառով սպանվել է կինոօպերատորը, հայտնել են դատախազները։ Դերասանին մեղադրանք է առաջադրվել չկանխամտածված սպանություն կատարելու համար, հաղորդում է BBC-ն։
Սանտա Ֆեի շրջանային դատախազությունը դերասանին մեղադրել է «չափազանց անխոհեմ արարքների բազմաթիվ դեպքերի մեջ»։
Հալինա Հաթչինսը մահացել է Նյու Մեքսիկոյում Rust-ի նկարահանման հրապարակում այն բանից հետո, երբ Բոլդուինը կրակել է հրացանից:
Դերասանի ուշադրությունը «շեղվել» էր՝ ատրճանակը փորձարկելու ժամանակ բջջային հեռախոսով խոսելով ընտանիքի անդամների հետ, գրել է շրջանի դատախազության հատուկ քննիչ Ռոբերտ Շիլինգը։
Եթե Բոլդուինը պահպաներ անվտանգության կանոնները և ատրճանակը չուղղեր օպերատորի ուղղությամբ, ապա «ողբերգությունը չէր լինի», պնդել է Շիլինգը:
«Բոլդուինը գիտեր, որ զենքի անվտանգության առաջին կանոնն այն է, որ երբեք չի կարելի ատրճանակն ուղղել այն մարդու ուղղությամբ, ում մտադիր չեք կրակել», — ավելացրել է Շիլինգը:
Մեղադրական փաստաթուղթը նախանշում է առնվազն մեկ տասնյակ «անզգուշության գործողություններ կամ անգործություն», որոնք հանգեցրել են կրակոցին, ներառյալ.
Մեղավոր ճանաչվելու դեպքում Բոլդուինին կարող է սպառնալ մինչև 18 ամսվա ազատազրկում և 5000 դոլար տուգանք: Նրան դատելու են երդվյալ ատենակալները։