Նիդերլանդների և Գերմանիայի ցամաքային զորքերի ինտեգրման գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև ապրիլի վերջ՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների աճի ֆոնին, Bloomberg-ին հայտնել է թագավորական զինված ուժերի ներկայացուցիչ, մայոր Մարկ վան դե Բեյկը։

Նրա խոսքով՝ վերջնական որոշումը պետք է կայացնի կառավարությունը։ Հարցը քննարկման փուլում է։ Այս պահին Նիդերլանդների բանակի երեք ցամաքային բրիգադներից երկուսը միավորված են Բունդեսվերի հետ։ Մնացած 13-րդ բրիգադը պետք է միաձուլվի գերմանական բանակի 10-րդ տանկային դիվիզիայի հետ։

Սպասվում է, որ բոլոր ստորաբաժանումների միավորումից հետո թիվը կկազմի մոտ 50 000 մարդ, այդ թվում՝ 8 000 զինվոր Նիդերլանդներից։ Կողմերը նախատեսում են ուսումնասիրել ռազմական տեխնիկայի համատեղ ձեռքբերման և ռազմական ոլորտում կանոնակարգերի միասնականացման հնարավորությունը։

Նշվում է, որ ցամաքային զորքերի միավորման ծրագրերը չեն ազդում Նիդերլանդների Korps Commandotroepen հատուկջոկատայինների վրա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն