«29 800 քառակուսի կիլոմետրի մասին, մինչև Նկոլ Փաշինյանը,  առաջինը տարբեր փորձագետների հետ,  Սյունիքում և Շիրակի մարզերի հանդիպումների ժամանակ առաջինը խոսել է մեծ Բրիտանիայի դեսպանը Հայաստանում , և հարց է առաջանում  ինչո՞ւ բրիտանական դիվանագետների այդ հարցի բարձրացումից  հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց այդ մասին խոսել։ Փակելով Շուշի- Քարին տակ խաչմերուկն Ադբեջանը ձգտում է իր նպատակներն իրականացնել  և դեռևս 1997 թվականից Բրիտանական Anglo-Asian Mining ընկերությունը բավական մեծ ներդրումներ  է կատարում Ադրբեջանում՝ իմանալով , որ մեր տարածաշրջանում կան հսկայական հանքահումքայն ռեսուրսներ։ Չմոռանանք , որ 2022 թվականին նուն ընկերությունը Ադրբեջանի հետ հուլիսի 5-ին պայմանագիր է կնքել ՝ Ադրբեջանին փոխանցելով 3 մլրդ դոլար և ստանալով դրա դիմաց Ադրբեջանի համաձայնությունը Գետաբեկ նաև՝ Արցախի Բերձորի, Կովսականի, ինչպես նաև՝  Արցախից մեզ մնացած հատվածի՝ Կաշենի և Դրմբոնի ոսկու և բազմամետաղային հանքերին տիրանալու համաձայնությունը։

Անհրաժեշտություն է օր առաջ կառուցել Սյունիքի մարզից դեպի Հին Շեն գնացող բարձրավոլտ էլեկտրագիծը, որն այս պահին մի քանի օրվա կառուցելու  հարց է  և կանցնի ա յն ճանապարհով , որը մեր և ռուսների հսկողության տակ է։

Գազի հետ կապված՝  մենք ևս ունենք մեր ձեռքին զենք․  դրանցից մեկը  Սարսանգի ջրամբարն է , փակելով Սարսանգի ջրամբարի հոսքը դեպի Մատաղիսի ջրամբար , այնտեղից էլ՝  դեպի Ադրբեջանի արևմտյան շրջաններ, մենք կարող ենք այդ շրջանները զրկել ջրից և հասցնել  երաշտի։ Կարող ենք այդ կերպ քաղաքական, տնտեսակնա լծակներ կիրառել Ադրբեջանի դեմ»,-այս մասին ԱԺ-ում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց մեդիափորձագետ Նաիրի Հոխկյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն