«Այն կերպ, ինչպես աշխատում է Արևմուտքը շատ նման է սովետմիության գործելաոճին, կա հստակ գաղափարախոսություն, կա քաղբյուրո, հստակ ասում են ինչ պետք է անել կամ՝  չանել, ինչն է լավ կամ՝ վատ, իսկ Ռուսաստանը սովետմիության փլուզումից հետո պարզապես  չի աշխաատում․  չնայած հսկայական տարածքի, այն չի կարող ուղղակի պետություն լինել , այն պետք է ունենա ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիներին  վերաբերող գաղափարախոսություն, այլ նաև՝ հարևաններին , հատկապես գործընկերներին վերաբերող»,-այս մասին «Հայաստանն ու Ռուսաստան-Արևմուտք գլոբալ առճակատումը. 2022թ. արդյունքները» թեմայով Երևանում անցկացվող տեսակոնֆերանսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամաովր Անդրանիկ Թևանյանը ։ 

«Հայաստանն այն եզակի դեպքն է աշխարհի, երբ մի պետությունը զգալիորեն կախում ունի մեկ այլ պետությունից, ճիշտ է դաշնակիցներ են, գործընկերներ,  բայց կախվածությունը մեծ է բոլոր կողմերով, և ինչպե՞ս է ստացվում,  որ  Հայաստանում առաջանում են հակառուսական տրամադրություններ։ Հայ-թուրքական սահմանը պաշտպանվում է ռուսական զինուժի կողմից , Ղարաբաղը, 44-օրյա պատերազմից հետո, մենք  ամբողջովին չկորցրեցինք  միայն Մոսկվայի օգնությամբ ու շնորհիվ , մեր քաղաքացիներն աշխատում են Ռուսաստանում , այնտեղից գումարներ են ուղարկում ՝ միլարդից ավել մի քանի տվյալներով , 1500-ից ավել ռուսական ընկերությունն եր են այստեղ գործում , այստեղ բոլորը գրեթե խոսում են ռուսերենով , հասկանում են ռուսերեն, և գրեթե ոչ բոլորն են  հասկանում  անգլերեն,  և ստացվում է , որ Ռուսաստանն այդստեղ պարտվում է ․ ես մի քանի օրինակներ բերեմ, որ հասկանալի լինի,  չեմ տեսել որևէ ամերիկյան կամ արևմտյան ընկեություն, որը ֆինասավորեր  հակաարևմտյան լրատվամիջոց, թեև գիտեմ , շատ ռուսական ընկերություններ ֆինանավորում են  հակառուսականություն  քարոզող լրատվամիջոցների, քաղաքական ուժերի և այլն»,-ասաց Թևանյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն