ԻԻՀ նախագահն այցելել է երկրաշարժից տուժած Խոյ քաղաքը
Կիրակի առավոտյան, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ժամանել է երկրաշարժից տուժած շրջաններ, տուժածներին հանդիպելու և նրանց խնդիրներy լսելու համար։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ նախագահն այցելել է Խոյ քաղաքի ճամբար, որտեղ զրուցել է բնակիչների հետ, ծանոթացել խնդիրներին:
Ռաիսին ասել, որ կառավարությունը պարտավոր է լուծել Խոյի բնակիչների խնդիրները՝ նշելով, որ որոշել է անձամբ այցելել երկրաշարժից տուժած շրջաններ՝ կառավարության և տեղական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին տեղեկացվելուց հետո:
Նա վստահեցրել է, որ կառավարությունը կշարունակի օգնություն ցուցաբերել, քանի դեռ կյանքի նորմալ ընթացքը չի վերականգնվել։
Հունվարի 28-ին Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում տեղի էր ունեցել 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշար:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել էր 175 հազար բնակչություն ունեցող Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք: Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000 հոգի: