Երկրաշարժ Թուրքիայում և Սիրիայի հայաշատ քաղաքներում․ կան զոհեր և վիրավորներ
Սիրիայում այսօր առավոտյան տեղի է ունեցել երկրաշարժ։ Ամենաուժեղ ցնցումները գրանցվել են Իդլիբում, Հալեպում և Լաթաքիայում։ Հաղորդվում է զոհերի և վիրավորների մասին։
Ինչպես հայտնում է Գանձասար-ը, զոհերի թվում կան նաև հայեր։
Ըստ երկրի առողջապահության նախարարության տվյալների մինչ այժմ հայտնի է 50 զոհի և 200 վիրավորի մասին։ Փրկարարները փլատակների տակից փորձում են հանել մարդկանց։
Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, ուժգին երկրաշարժ է գրանցվել նաև Թուրքիայում։ Այնտեղ ևս հայտնում են բազմաթիվ զոհերի և վիրավորների մասին։
ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04:17-ին, 17,9 կմ խորության վրա, Գազիանթեփ քաղաքի մոտակայքում: