Թուրքիայի Իսքենդերուն նավահանգստում երկրաշարժից հետո բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվում մարվել, հայտնում են միջազգային լրատվամիջոցները։

Կրակը մարելու համար առափնյա պահպանության նավ է բերվել: Հրդեհի տարածքն այս պահին կարող է լինել մի քանի հարյուր քառակուսի մետր:

Երեկ առավոտյան Ժամը 04:17-ին 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում:



Վերջին տվյալներով՝ Թուրքիայում զոհվել Է 3381 մարդ, վիրավորվել՝ 20 436 մարդ։ Սիրիայի իշխանությունները հաղորդել են 1451 զոհի և 3500-ից ավելի վիրավորի մասին:

Թուրքիայում 7-օրյա սուգ է հայտարարվել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն