Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ կրկնակի երկրաշարժից հետո երրորդ օրը մարդկանց փլատակների տակից փրկելու հնարավորությունները գնալով պակասում են, գրում է BBC-ն։

Զոհերի թիվը, ըստ AFP գործակալության տվյալների, գերազանցել է 8000-ը, Թուրքիայում, ըստ այդ երկրի արտակարգ իրավիճաների վարչության, հաստատվել է 6234 զոհ, 37011-ը վիրավորվել են: Սիրիայում, ըստ Al Arabiya-ի, զոհվել է 2470 մարդ, վիրավորվել 3894-ը։

Այս ցուցանիշը վերջնական չէ և կշարունակի աճել, մասամբ այն պատճառով, որ փլատակների տակ դեռ մարդիկ կան: Սակայն ձմռան ցրտերի պայմաններում այնտեղից մարդկանց ողջ հանելու հնարավորությունները նվազում են։

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել է, որ աղետի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ է իրականացնում 16139 թիմ։ Ավելի քան 70 երկիր ուղարկել է փրկարարական խմբեր և այլ օգնություն:

Առաջին երկրաշարժը՝ 7,8 մագնիտուդով, տեղի ունեցավ երկուշաբթի գիշերը Թուրքիայի հարավ-արևելքում՝ Գազիանթեփի մերձակայքում։ Մի քանի ժամ անց դրան հաջորդեց 7,5 մագնիտուդով նոր երկրաշարժ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն