Չինաստանը 30 միլիոն յուան ​​(մոտ 4,4 միլիոն դոլար) մարդասիրական օգնություն կուղարկի Սիրիա՝ ավերիչ երկրաշարժի հետևանքների դեմ պայքարելու համար` չորեքշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։

«Չինաստանի կառավարության և ժողովրդի ցավակցությունն ու աջակցությունը Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին հայտնելու համար Չինաստանը որոշել է սիրիական կողմին 30 միլիոն յուանի (մոտ 4,4 միլիոն դոլար – խմբ.) շտապ մարդասիրական օգնություն տրամադրել»,- ասել է նա։

Մաո Նինգը բացատրել է, որ երկու միլիոն դոլարի օգնություն կտրամադրվի կանխիկ, մնացածը՝ անհրաժեշտ նյութերի տեսքով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն