Մեքսիկայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթ
Փետրվարի 8-ին Մեքսիկայի Սենատը ընդունել է փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, հայտնում են Մեքսիակայում ՀՀ դեսպանությունից։
Միաժամանակ, Սենատը հորդորում է Արտաքին հարաբերությունների քարտուղարությանը՝ աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։