Եկել է ժամանակը՝ մեծացնելու Ուկրաինային ռազմական և քաղաքական միջոցներով աջակցելու ջանքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՝ ժամանելով ԵՄ գագաթնաժողովին, որտեղ այսօր ավելի ուշ ելույթ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ժամանակը եկել է: Մենք պետք է մեծացնենք Ուկրաինային աջակցությունը՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական: Մենք պետք է որոշենք, թե ինչ լրացուցիչ միջոցներ կարող ենք օգտագործել առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում աջակցությունն ընդլայնելու համար», - ասել Է Միշելը:

Ավելի վաղ Բրյուսելում դիվանագիտական աղբյուրը ТАСС-ին հայտնել էր, որ գագաթնաժողովում Կիևին ինքնաթիռներ տալու վերաբերյալ որոշում չի կայացվելու, քննարկումը կշարունակվի ՆԱՏՕ-ում, իսկ Զելենսկիի այցը կրում Է առաջին հերթին «մոտիվացիոն բնույթ»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն