Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն անցնում է 14 հազարը. վիրավորում է ստացել ավելի քան 63 հազար մարդ
Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 14 հազարը:
Այս մասին այսօր հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Այս պահին զոհերի թիվը հասել է 14 հազար 15-ի, տուժածների թվում է 63 հազար 794 մարդ, ավերվել է 6 հազար 444 շինություն»,- ասել է Էրդողանը, որը գտնվում է երկրաշարժից տուժած Գազիանթեփում։
Հեռարձակումն իրականացրել է TRT հեռուստաալիքը։