Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 19 հազարը
Երկուշաբթի օրը Թուրքիայի հարավ-արևելքում և Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի ընդհանուր թիվը հասել է 20 հազարի. հազարավոր շենքեր վերածվել են փլատակների, տասնյակ հազարավոր ընտանիքներ մնացել են անօթևան։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն փլատակների տակ ողջ մնացածներին գտնելու հույսը գնալով ավելի է նվազում, հայտնում է BBC-ին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ իր երկրում զոհերի թիվը հասել է 16546-ի, մինչդեռ Սիրիայում գրանցվել է առնվազն 3162 զոհ։
Շատերը դեռ մնում են փլատակների տակ, փրկարարական աշխատանքները շարունակվում են, իսկ զոհերի թիվը կարող է էլ ավելանալ։ Միաժամանակ երկրում աճում է դժգոհությունը արտակարգ իրավիճակների ծառայությունների դանդաղկոտությունից՝ ավերված տարածքների որոշ բնակիչներ ստիպված են օրերով սպասել օգնությանը։