Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ հաստատել է ԵԽ զեկույցները Հայաստանի և Ադրբեջանի մասին: Այս մասին ԱԺ նիստում ասաց ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«Զեկույցներում խստորեն դատապարտվել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա անցած տարվա սեպտեմբերին, կոչ է արվել անհապաղ զորքերը դուրս բերել Հայաստանի օկուպացված տարածքներից, մատնանշվել է Ադրբեջանում  մարդու իրավունքների հետ կապված խայտառակ իրավիճակը և փոխկապակցվածության մեջ է դրվել Ադրբեջանի հետ տնտեսական գործակցությունը այնտեղ մարդու իրավունքների իրավիճակի բարելավման հետ:

Մյուս կողմից` գովասանքի են արժանացել Հայաստանում իրականացվող բարեփոխումները տարբեր ոլորտներում: Գովասանքի է արժանացել նաև այն կամքը, որ առաջ է տանում այդ բարեփոխումները, չնայած դժվարություններին»,- ասաց Եղոյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն