Թուրքիայում մի շարք ուժեղ ստորգետնյա ցնցումներից հետո Ջեյհան նավահանգստից ադրբեջանական նավթի մուտքը միջազգային շուկաներ արգելափակվել է վատ եղանակի պատճառով: Այն թույլ չի տալիս ստուգել տերմինալի ստորջրյա հատվածի վիճակը:

Քանի որ Ջեյհան նավահանգստից վերսկսվել է իրաքյան նավթի մղումը տանկերներ, երեկ երեկոյան աշխատանքն է սկսել նաև Քիրքուք-Ջեյհան նավթամուղը։ Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը տեղեկացրել է գազատարի աշխատանքի վերականգնման մասին:

Ինչ վերաբերում է Ադրբեջանից նավթի բեռնման վերականգնմանը, ապա այդ գործընթացը կարող է երկար տևել, քանի որ դեռևս չի հաջողվել գնահատել վերջերս տեղի ունեցած երկրաշարժից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան տերմինալի ստորջրյա հատվածի վնասի չափը, որտեղից «Ազերի լայթ» տեսակի նավթը բեռնվում է լցանավեր:

British Petroleum (BP) ընկերությունում հայտարարել են, որ ադրբեջանական նավթի արտահանումը վերսկսելու ժամկետներն առայժմ հայտնի չեն: Նախօրեին Ջեյհան նավահանգստում ստեղծված իրադրության պատճառով ընկերությունը հայտարարել էր ֆորսմաժորային իրավիճակի մասին։

Երեք առևտրային աղբյուրների կարծիքով, որոնք ցանկացել են պահպանել անանունությունը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան տերմինալի վերագործարկումը կարող է ավելի երկար տևել, քան նախկինում ենթադրվում էին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն