Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը այս պահին 21043 է, ավելի քան 80 հազար մարդ վիրավորվել է, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։

«Զոհվել է 21 հազար 43, վիրավորվել՝ 80 հազար 97 քաղաքացի»,- ասել է Էրդողանը։

Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Նույն օրը ցերեկը 7,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է գրանցվել։ Ցնցումներին հաջորդած հետցնցումները զգացվել են երկրի 10 նահանգներում և հարակից երկրներում, այդ թվում՝ Սիրիայում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն