Շուրջ 30 հազար մարդկային կորուստ. վերջին տվյալները Թուրքիայից
Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 29605-ի, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարակից նահանգներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։
«Ժամը 15.55-ի դրությամբ զոհվել է 29 605 մարդ»,- հայտնել են նախարարությունից։