Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հետ կապված 200 մարդու նկատմամբ. այս մասին Ուկրաինայի նախագահի հրամանագիրը փետրվարի 12-ին տեղադրվել է նախագահի աշխատակազմի կայքում։

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։ Պատժամիջոցները կիրառվում են ֆիզիկական անձանց, այդ թվում՝ որոշ ռուս քաղաքական գործիչների, քաղաքագետների, պետական ​​ձեռնարկությունների ղեկավարների և աշխատակիցների նկատմամբ՝ 50 տարի ժամկետով։

Ցուցակում ընդգրկված են նաև ՌԴ կառավարության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի նախկին ղեկավարը՝ Նախարարների կաբինետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Բորովկովը, Ռոստեխնաձորի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Ֆերապոնտովը:

Պատժամիջոցների ենթարկված անձանց մի զգալի մասը «Ռոսատոմի» ներկայացուցիչներ են։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն