ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ուսումնասիրում են արևմտյան երկրների առաջարկած հերթական հակառուսական բանաձևի նախագիծը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Համաշխարհային կազմակերպությունում գործակալության աղբյուրներն ասել են, որ փաստաթուղթը պատրաստվում է Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկի տարելիցին:

Գլխավոր ասամբլեան արդեն հինգ հակառուսական բանաձև է ընդունել։ Առավել շատ ձայներ է ստացել փաստաթուղթը, որը չի ճանաչում հանրաքվեները Դոնբասում, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում։ Այն ժամանակ բանաձևի օգտին քվեարկել էին ՄԱԿ-ի 193 պետություններից 143-ը, 5 երկիր դեմ էր արտահայտվել, ևս 35-ը ձեռնպահ էին մնացել, այդ թվում՝ Չինաստանը:

Նոր նախագծում հեղինակները որոշել են շրջանցել սուր անկյունները և փաստաթղթին հաղորդել առավելագույն խաղաղասիրական տոնայնություն։ Միևնույն ժամանակ, բանաձևն ակնհայտորեն արձագանքում է Վոլոդիմիր Զելենսկու խաղաղ ծրագրին, որը ենթադրում է տարածքների փոխանցում Կիևին, ներառյալ Ղրիմը:

2022 թ. դեկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Ուկրաինայի հարցով խաղաղության ծրագրի հիմնական բաղադրիչը Ռուսաստանի չորս նոր շրջանների ճանաչումն է։ Առանց այդ կետի իրավիճակի կարգավորումն անհնար է, հավելել է Պեսկովը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերը պարտադիր չեն կատարման համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն