Ֆրանսիայի ԱԳՆ-ն Բելառուսում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը՝ կապված Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ։ Այս մասին ասված է նախարարության պաշտոնական կայքէջում։

«Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների և Բելառուսի օդային տարածքի փակման համատեքստում խստիվ խորհուրդ չի տրվում կատարել ցանկացած ուղևորություն դեպի Բելառուս: Բելառուսի տարածքում գտնվող ֆրանսիացիներին խորհուրդ է տրվում անհապաղ լքել երկիրն ավտոմոբիլային ճանապարհով՝ Լիտվայով, Լեհաստանով կամ Լատվիայով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ Լիտվայի և Լատվիայի հետ սահմանները բաց են, մինչդեռ Լեհաստանով մեկնող ճանապարհորդների համար հասանելի միակ անցակետը Բրեստ-Տերեսպոլն է: Ինչ վերաբերում է օդային ճանապարհով երկիրը լքել ցանկացողներին, ապա նրանք պետք է դիմեն Բելառուսի ներքին գործերի նախարարություն ելքի վիզա ստանալու համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն