Ռուսները փոխել են մարտավարությունը, օգտագործում են կեղծ թիրախներ. Զելենսկու աշխատակազմի ղեկավար
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը խոսել է երեկվա հրթիռային հարձակման ժամանակ ռուս զինվորականների մարտավարության փոփոխության մասին։
Նրա խոսքով՝ ռուսական զինված ուժերը սկսել են կեղծ թիրախներ օգտագործել՝ մոլորեցնելու Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը։
«Ռուսները որոշակիորեն փոխել են մարտավարությունը։ Նրանք ակտիվ հետախուզություն են իրականացնում, կեղծ թիրախներ են օգտագործում»,- գրել է Երմակը Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով, չնայած դրան, ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգը հաղթահարել է թիրախների մեծ մասը։
Նա խոստովանել է, որ ռուսական բանակը կարողացել է խոցել թիրախները երկրի հյուսիսային և արևմտյան հատվածներում, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի և Կիրովոգրադի շրջաններում։
Փետրվարի 16-ի գիշերն Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։