Բայդենի բժիշկը բացատրել է նրա տարօրինակ քայլվածքը և հայտնել սրացումների մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չունի ուղեղային կամ այլ նյարդաբանական խանգարումներ, այդ թվում ՝ սկլերոզ և Պարկինսոնի հիվանդություն։ Այս մասին ասվում է նրա բժշկի եզրակացության մեջ։
Ընդ որում, ԱՄՆ առաջնորդի մոտ երկու ոտքերում նկատվում է ծայրամասային (պերիֆերիկ) նեյրոպաթիա, ինչպես նաև ողնաշարի և ոտնաթաթի արթրիտ. այս ամենը բացատրում է Բայդենի քայլվածքի թեթև փոփոխությունները:
Բացի այդ, ԱՄՆ նախագահն ունի գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսի ախտանիշներ, որոնք արտահայտվում են հազով և քթի փակվածությամբ, որոնք սրվում են ուտելուց հետո։
Տրված տեղեկանքում ասվում է, որ Բայդենը շարունակում է մնալ «առողջ, եռանդուն 80-ամյա տղամարդ, որը կարող է հաջողությամբ կատարել ԱՄՆ նախագահի պարտականությունները»: